Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքաբորբ ունեցել է, բայց ոչ կորոնավիրուս․ Շիրակի մարզպետը՝ Բայանդուրի մահացած բնակչի մասին

Ապրիլ 02,2020 22:33

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին փոխանցեց  բնակիչների շրջանում հաճախակի հնչող դժգոհություններն առ այն, որ ոչ բոլորին են թեստավորում,  Շիրակի մարզի նախանշված հաստատություններում նմուշառումներ չեն կատարում։

Տիգրան Պետրոսյանն ասաց․ «Սա շատ կարևոր հարց է, մեկ-մեկ մենք էլ ենք ունենում այդ հարցը, ինձ համար էլ՝ որպես մարզպետ, որպես պատասխանատու առաջին իսկ կասկածի դեպքում ամենահեշտն այն է, որ ուղարկենք, որպեսզի միանգամից այդ կասկածը փարատվի և դուրս գա։  Նմուշառում իրականացնելը մեր համաճարակային ծառայությունների գործառույթն է, այսինքն՝ իրենք  հստակ ցուցումներ ունեն, որ դեպքերում է այն իրականացվում, մենք ուղղակիորեն այդ գործընթացի վրա չենք կարող ազդել։ Այն  առողջապահության ոլորտի կառույց է, որն ունի իր կարգավորումները և ցուցումները և առաջնորդվում է այդ ցուցումներով։

Այդ տեսանկյունից, իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում մեզանից յուրաքանչյուրը կուզենար նմուշառվել և կուզենար իր  կասկածները փարատել։ Հիմա այն, ինչի մասին մենք պաշտոնապես խոսում ենք, նմուշառումն իրականացվում է մարզերում, իսկ լաբորատոր հաստատումը տեղի է ունենում Երևանում՝հատուկ դրա համար նախատեսված լաբորատորիաներում,  կան հստակ ցուցումներ,  նախարարության կողմից հաստատված են, իրականացվում են միայն այդ դեպքերում։

Տեսեք այս ընթացքում տեղեկատվական դաշտում սկսեցին շահարկումներ մի քանի դեպքերի», -ասաց մարզպետը։

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ Բայանդուր գյուղի տարեց մի բնակչի՝ 74-ամյա մի տղամարդու մահվան մասին, որը, ըստ որոշ  հրապարակումների, երկկողմանի թոքաբորբով հիվանդ է եղել, սակայն առողջապահական հաստատություններում հրաժարվել են թեստ անել, մահացել է։

«Մեր քաղաքացին խրոնիկ մի քանի հիվանդություններ է ունեցել, մեր առողջապահական ոլորտն իր հիվանդությունների ընթացքին քաջածանոթ է եղել, իրապես երկկողմանի թոքաբորբ է ունեցել։ Մեր քաղաքացու մահվան տեղեկատվական հոսքը, որ փորձ արվեց կապել կորոնավիրուսի հետ, թե չի ներկայացվում, գաղտնի է պահվում, այդ խնդիրը չկա, որովհետև դատաբժշկական  փորձաքննությունն էլ  ցույց տվեց, որ մեր քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդություն չի եղել։ Դիակից նմուշառում ևս եղել է, որը ցույց է տվել, որ կորոնավիրուս չի եղել։

Աղմուկն այս պարագայում խանգարում է , որպեսզի առողջապահական կառույցները և դերակատարները  իրենց գործն իրականացնեն ավելի հանգիստ և  կենտրոնացված լինեն իրենց աշխատանքային խնդիրներին»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930