ՈՒԵՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն վստահ է, որ ֆուտբոլային աշխարհը կորոնավիրուսի պանդեմիայից հետո կփոխվի:
«Կգա ժամանակ, երբ մենք կրկին կմտածենք ֆուտբոլի մասին եւ միասին կնշենք հաղթանակն այս մղձավանջի նկատմամբ: Կորոնավիրուսից հետո միանգամայն ուրիշ կլինի նաեւ ֆուտբոլը: Այն կդառնա ավելի սոցիալական, կհամախմբի տեղական հասարակությունները՝ միաժամանակ մնալով գլոբալ ու բարեհամբույր մարզաձեւ:
Մի բան անփոփոխ կմնա՝ գոլ խփելու երջանկությունը: Մենք կդառնանք ավելի լավը ավելի մարդասեր եւ կհասկանանք իրական արժեքները»,-գրել է Ինֆանտինոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ