Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլան. «Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում». Ermenihaber.am

Ապրիլ 02,2020 21:21

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռչակած «Ազգային համերաշխության արշավ» անվանումով և «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին մասնակցելու խնդրանք-պահանջով։

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը այս առթիվ քննադատություն է հնչեցրել միևնույն ժամանակ հարցում է ուղարկել Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Փայլանը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից ուղարկված գրությունն ուղղակի պարտադրանք է և ճնշում է գործադրվում ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա։

Հայ պատգամավորը հարցումը այսպես է ձևակերպել

  1. Նյութական առումով ծանր և դժվար այս ժամանակաշրջանում, երբ պետությունը ինքը պետք է աջակցություն ցուցաբերի ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին, ինչու՞ եք դուք «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» արշավի շրջանակներում ազգային փոքրամասնությունների հիմնադրամներից աջակցություն պահանջել։
  2. «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» արշավի շրջանակներում ձեր պահանջած աջակցությունը չե՞ք կարծում, որ կարող է ընկալվել ճնշման միջոց, իսկ այդ գրությունը կարող է ընկալվել որպես պարտադրանք։

Աղբյուր`   Ermenihaber.am/Agos.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930