Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով և հայտարարել, որ երկրում ոչ աշխատանքային օրերը կերկարաձգվեն մինչև ապրիլի 30-ը, իսկ աշխատավարձերը կվճարվեն: Նրա խոսքով` այժմ կարևոր է պահպանել աշխատատեղերը և քաղաքացիների եկամուտները:
Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ համաճարակի պիկը դեռ չի անցել, իսկ ոչ աշխատանքային առաջին շաբաթը ցույց է տվել, որ նման միջոցները օգնում են համաճարակի տարածումը կանխելու հարցում: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվայում առայժմ չի հաջողվում պայքարել կորոնավիրուսի բռնկման դեմ:
Նախագահի խոսքով` ինքնամեկուսացման շրջանում սահմանափակող միջոցառումները պետք է կարգավորվեն շրջանների ղեկավարության կողմից` կախված էպիդեմիոլոգիական իրավիճակից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ