Անդրեյ Ղուկասյան. «Որևէ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեր բնակչության կարգապահությունը բարձր մակարդակի վրա չլինի »
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց կացվեց Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Ինչպես ներկայացվեց, մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը 5-ն է: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, և բոլորը մեկուսացված են:
Քննարկվեցին նաև կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։
Մարզի ղեկավարը անընդունելի համարեց մարդկային կուտակումները հատկապես մարզկենտրոնի կենտրոնական հատվածներում, բանկոմատների շրջակայքում:
Կարդացեք նաև
-Վարակից կարելի է խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ, սակայն որևէ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեր բնակչության կարգապահությունը բարձր մակարդակի վրա չլինի,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության գծով պետի տեղակալ, Արմեն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ հիմնականում պահանջվող ձևաթղթերը և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով վարչական ակտ է կազմվել Լոռու մարզի շուրջ 250 քաղաքացիների նկատմամբ:
Մարզպետը հորդորեց առանձնակի խստություն ցուցաբերել նաև հսկիչ անցակետերում:
Լոռու մարզպետարան