Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ հակամարտություն տևական լուծում չի ստացել՝ դրանում ներգրավված ժողովրդին մեկուսացնելով կամ առանց նրանց հետ խոսելու. Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի բաց նամակը

Ապրիլ 02,2020 17:58

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի բաց նամակը՝ ուղղված Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ,
Եվրահանձնաժողովի փոխնախագահ՝ Ժոզեպ Բորելին, Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝
Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությանը վերաբերյալ

Նորին գերազանցություն Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ,

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորել

Ապրիլ 1, 2020

Հարգելի Բարձր ներկայացուցիչ պարոն Բորել,
­

Որպես Եվրոպական միության տասնչորս անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող հասարակական կազմակերպություն և առաջին հերթին որպես Եվրոպական միության քաղաքացիներ մեր խորին հիասթափությունն ու դժգոհությունն ենք հայտնում Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 31-ի հայտարարության առնչությամբ: Վերոհիշյալ հայտարարությունը, ցավոք, չի սատարում հասարակությունների՝ ժողովրդավարական ճանապարհով ինքնակազմակերպվելու գաղափարը:

Մենք վստահ ենք, որ Եվրոպական միությունը արժեքների վրա հիմնված միություն է, և որ այն մեծապես արժևորում է մարդու համընդհանուր իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը՝ ինչպես Եվրամիության սահմաններում, այնպես էլ դրանցից դուրս: Իրականում, ԵՄ յուրաքանչյուր ընտրված իշխանություն պարտավոր է պաշտպանել այս արժեքները:

Մարտի 31-ին Արցախի ժողովուրդն օգտագործեց ընտրելու իր իրավունքը՝ վերահաստատելով թափանցիկության և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա երկիրը կառուցելու իր հանձնառումը: Արցախի ժողովուրդն այս ճանապարհն ընտրել է գիտակցաբար և պատրաստակամորեն՝ ավելի քան քսանհինգ տարի առաջ և դրան հավատարիմ մնացել Սովետական միության փլուզումից ի վեր՝ արտաքին աշխարհից որևէ օգնություն չստանալով և գտնվելով դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում:

Այս հուսախաբ անող հայտարարությամբ Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը ցավոք ազդակ է ուղարկում, որ երկրի քաղաքական կարգավիճակը նախապայման է մարդու համընդհանուր իրավունքներից օգտվելու համար: Իրականում միջազգային իրավունքը բացառում է անհատների կամ խմբերի մարդու իրավունքների որևէ սահմանափակում կեցության երկրի կարգավիճակի հիման վրա և չճանաչված երկրների առնչությամբ որևէ խտրական դրույթ չի սահմանում:

Դեռևս որևէ հակամարտություն տևական լուծում չի ստացել՝ դրանում անմիջականորեն ներգրավված ժողովրդին մեկուսացնելով կամ առանց նրանց հետ խոսելու ինչպես նաև առանց նրանց լսելու։ Ուստի որպես ԵՄ քաղաքացիներ կոչ ենք անում Արտաքին գործողության եվրոպական ծառայությանը վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը և անկեղծորեն հույս ենք հայտնում, որ այս կոչին ականջալուր կլինեք:

Գասպար ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի Նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930