Եթե մի շարք երկրներում հասարակությունն ուղղակի պահանջում է կառավարություններից համատարած թեստավորում իրականացնել՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելի շուտ հայտնաբերելու եւ ավելի արագ միջոցներ ձեռնարկելու համար, Հնդկաստանում, որոշ դեպքերում ճիշտ հակառակ մոտեցումն է: Բնակիչներին թեստավորելու եկած բժիշկների թիմին փողոցում ծեծելով հեռացնում են: Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Մադյա Պրադեշ նահանգի Ինդոր քաղաքում, որտեղ բնակվում են նաեւ մուսուլման հնդիկները:
Նրանք դեմ են թեստավորվելուն ու կանխարգելիչ միջոցառումներին, քանի որ գտնում են՝ կորոնավիրուսն ուղարկված է Ալլահի կողմից եւ եթե պետք է՝ կվարակվեն էլ:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում նույնպես կորոնավիրուսի հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարված եւ մարդիկ պետք է տանը նստեն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ