Հայաստանում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիները» իրականացնելու է Երևան-Սոչի չվերթը:
Դեսպանատունը ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել այս չվերթից, եթե ցանկանում են վերադառնալ հայրենիք, քանի որ այս պահի դրությամբ այլ չվերթներ նախատեսված չեն:
Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև հիշեցնում է, որ Ռուսաստան վերադարձած քաղաքացիները պետք է 14 օր ինքնամեկուսացվեն:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/embassyru.am/posts/3183714788339203
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ