Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նպաստառուները կորոնավիրուսի պատճառով հիմա չեն աշխատում, ուրեմն կամ այս պահին են մեր հետ անազնիվ, կամ նախկինում են անազնիվ եղել». նախարար

Ապրիլ 02,2020 17:20

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարար Զարուհի Բաթոյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձավ նպաստառու բազմազավակ ընտանիքների առնչությամբ հնչող հարցադրումներին այն մասին, թե ինչու նրանք աջակցություն չեն ստանում, քանի որ նպաստը միշտ չէ, որ էական օգնություն է ապահովում բազմազավակ ընտանիքի համար: Բաթոյանը նշեց. «Եթե ընտանիքը նպաստառու է, ստանում է ընտանեկան նպաստ: Դա եւս պետական եւ սոցիալական աջակցություն է, որը, ի տարբերություն այլ քաղաքացիների, այդ ընտանիքները ստանում են ամեն ամիս: Եթե բազմազավակ, կամ այլ ընտանիքներ, որոնք նպաստի համակարգում են, կորոնավիրուսի պատճառով իրենց կյանքում փոփոխություն ունեն, օրինակ՝ նախկինում աշխատում էին, իսկ հիմա՝ ոչ, ապա սա նշանակում է, որ նրանք կամ այս պահին են մեր հետ անազնիվ, կամ նախկինում են անազնիվ եղել՝ չնշելով իրենց աշխատանքի մասին, չհայտարարելով իրենց եկամուտը, որի հետեւանքով դարձել են նպաստառու, տարբեր տարիների ստացել պետական աջակցություն: Ուստի նպաստառուներին տրվող աջակցությունն այնքան է, որքան կա: Իհարկե, դա բավարար չէ, բայց աջակցություն է այն չափով, որ չափով որ պետությունն ունի հնարավորություն»:

Նախարարը հայտնեց, որ այս պահին ՀՀ-ում 105 000 քաղաքացի նպաստառու է. «Նրանք օգտվում են նաեւ այլ ծրագրերից, այսինքն՝ արդեն իսկ ունեն արտոնություններ, որոնք որոշակիորեն մեղմում են սոցիալական խնդիրները»:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա ընդունած՝ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողներին վերաբերող ծրագրի շահառուներ չեն կարող լինել նպաստառու ընտանիքները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930