Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսիներից օգտվողների ծախսերը փոխհատուցելու մեխանիզմ այս պահին չկա». նախարար

Ապրիլ 02,2020 17:05

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարար Զարուհի Բաթոյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ո՞վ պետք է փոխհատուցվի այն քաղաքացիների տրանսպորտային ծախսերը, ովքեր աշխատանքի կարող են գնալ, սակայն հանրային տրանսպորտ չլինելու պատճառով աշխատանքի են գնում տաքսիով: Նախարարը պատասխանեց. «Որեւէ որոշում չկա, աջակցության մեխանիզմ չունենք դեռ»:

Հարց հնչեց նաեւ հետեւյալի մասին՝ աջակցության ի՞նչ ծրագիր կա այն անձանց համար, որոնց երեխաները 14 տարեկանից բարձր են, բայց ծնողը միայնակ մայր չէ, ու ազատվել է աշխատանքից:

Զարուհի Բաթոյանը նշեց. «Կարծում եմ՝ այսօր ընդունված ծրագրի շրջանակում նաեւ նրանք կարող են տեղավորվել»:

Ինչ վերաբերում է չվճարվող արձակուրդում գտնվող, բայց աշխատանքից չհեռացված անձանց, նախարարն ասաց. «Դրա առնչությամբ եւս չկա որոշում: Մենք նաեւ առաջարկ ենք արել աշխատանքային օրենսգրքում փոփոխություն անելու, որը, կարծում եմ, այս խնդիրը կփակի: Բայց կառավարությունն առաջարկը պետք է ուղարկի ԱԺ, եւ այս պահին չենք կարող ասել, թե ինչ փոփոխություն կունենանք: Համենայն դեպս, առաջարկում ենք փաստացի կատարված աշխատանքի համար վճարել»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ կառավարությունն այսօր սոցիալական աջակցության նոր որոշում է ընդունել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930