«Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում գրում է.
Չորս տարի առաջ մեր Զինված ուժերը՝ ռազմի դաշտում, և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում, ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:
Վերահաստատեցին այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղություն չեն մուրում, այլ պարտադրում են:
Վերահաստատեցին` զոհասեղանին դնելով անկախության սերնդի լավագույն որդիների արյունը, կերտելով հերոսության նոր պատմություններ, կամրջելով արցախյան հաղթական գոյամարտը կերտած նախկին ու գալիք սերունդների կամքը` ինչ էլ լինի, երբ էլ լինի, ինչ գնով էլ լինի` տեր կանգնել սեփական հայրենիքին ու պաշտպանել նրա սահմանները:
Կարդացեք նաև
Լույս իջնի ձեր շիրիմներին, հերո՛ս տղեք: Ձեր գործն անմահ է: Ձեր կերտած հաղթանակը չի՛ վաճառվելու: