Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակցության ծրագրերի համար դիմում գրելու եւ նախարարություն գալու կարիք չկա». Բաթոյան

Ապրիլ 02,2020 16:41

«Աջակցության եւ մինչեւ օրս հայտարարված մյուս ծրագրերից որեւէ մեկի համար դիմում գրելու, նախարարություն կամ սոցիալական ծառայության գրասենյակ այցելելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ոչ բոլոր ծրագրերի կարգերն են նախապատրաստվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու կարգին՝ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Կարգերը պատրաստ լինելուն պես ծրագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն առցանց տարբերակով: Աջակցություն ստացող քաղաքացիների ցանկը կհրապարակվի մեր կայքում: Եթե քաղաքացին համապատասխանում է երկու ծրագրի, ապա կարող է ընտրել միայն մեկը»,-հայտնեց նախարարը:

Զարուհի Բաթոյանը նաեւ տեղեկացրեց՝ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ կարիք չկա «Հայփոստ»-ի գրասենյակ այցելել որեւէ տեսակի սոցիալական ծառայություն ստանալու համար. սոցիալական ծառայության ներկայացուցիչներն իրենք են այցելում քաղաքացիներին:

Բացի այդ, նախարարի խոսքով, բանկի միջոցով որեւէ տեսակի սոցիալական ծառայություն ստացողները պետք է այցելեն բանկ՝ պարտադիր պահպանելով անվտանգության կանոնները: Զուգահեռ, հ/կ-ների հետ համատեղ նախարարությունն իրականացնում է միայնակ տարեցների խնամքին միտված գործողություններ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930