Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մի փոքր մանրամասների տեղյակ եմ, հավատացեք, բաներ կան, որ պիտի բարձրաձայնվի». Արարատ Միրզոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Ապրիլ 02,2020 15:49

Ապրիլյան պատերազմից անցել է 4 տարի: Այսօր Եռաբլուրի պանթեոն են այցելել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահն է:

Խոսելով ապրիլյան պատերազմից քաղած դասերի մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Առաջին դասը միշտ գիտեինք, այդ դասը հետեւյալն է՝ թշնամին քնած չի ու մեր նկատմամբ հավակնություններից, նկրտումներից չի հրաժարվել: Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք, որովհետեւ ցանկացած պահի կարող է կրկնվել այդ նույն հարձակումը, այդ թվում ե՛ւ Արցախի հանրապետության սահմանների ուղղությամբ, ե՛ւ ՀՀ-ի: Փաստ է, որ նույնիսկ այս օրերին ողջ աշխարհը բոլոր հակամարտությունների պարագայում մեծ հաշվով զինադադար է ոչ պաշտոնապես կնքել, որովհետեւ նոր թշնամի կա՝ կորոնավիրուսը, ողջ աշխարհի մարդկությունը դրա դեմ է պայքարում եւ ահա նույնիսկ այս օրերին մենք բառացիորեն երկու օր առաջ ականատես եղանք էլի կրակոցների եւ խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների»:

Արարատ Միրզոյանը, խոսելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին՝ ասաց. «Խնդիրը հասարակությանը շատ է հուզում եւ իսկապես մեծ կարեւորություն ունի, այդ պատճառով ստեղծվեց այդ հանձնաժողովը: 6 ամիսը բավարար չեղավ, որպեսզի այդ հանձնաժողովը կարողանար ամբողջական ուսումնասիրություն իրականացներ, ԱԺ-ն նորից 6 ամսով երկարաձգեց հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովը մեծ թափով աշխատանքներ է ծավալում եւ անընդհատ նոր հանդիպումներ է ունենում ու եթե ճշմարտության խճանկար անվանենք, հատիկ-հատիկ կարողանում է հավաքել: Ցավոք, վկաներ եղան,  ովքեր առայժմ հրաժարվել են գալ հանձնաժողով ու իրենց գիտելիքով օգնեն, բայց հանձնաժողովը այդ ուղղությամբ շարունակում է իր ջանքերը: Ինչքանով որ հնարավոր կլինի քննիչ հանձնաժողովի համար, իսկ ես կարծում եմ, պիտի որ ամբողջական ճշմարտությունը բացահայտի, կբացահայտվի ու կներկայացնի հանրությանը: Ես մի փոքր մանրամասների տեղյակ եմ, հավատացեք, բաներ կան, որ պիտի բարձրաձայնվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930