Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թոքաբորբից մահացած երգչուհին հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնի եւ հոսպիտալացվի

Ապրիլ 02,2020 15:40

Արդյոք օպերային երգչուհու մահվան պատճառը կորոնավիրո՞ւսն է, թե՞ ոչ, այս պահին պարզ չէ: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ի պատասխան լրագրողի հարցի, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը;

Հայ երգչուհու մահվան լուրը երեկ է տարածվել, մամուլը հայտնել է, որ նրա մոտ թոքաբորբ է եղել: Իսկ ինչպես բժիշկներն են տեղեկացնում, կորոնավիրուսը ախտահարում է մարդու թոքերը եւ կարճ ժամանակվա ընթացքում սուր թոքաբորբ է զարգանում:

Ալինա Նիկողոսյանն ասաց՝ խոսել է մահացած երգչուհու հարազատների հետ, նրանք տեղեկացրել են, որ կինը տանը ապրել է միայնակ. «Չգիտեմ` թոքաբորբ ունեցե՞լ է, թե՞ ոչ, դա պետք է հաստատի դիահերձարանը: Եվ չգիտեմ՝ արդյոք դա հանրայնացվելո՞ւ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն հրավիրել են, որպեսզի թեստավորում անցնի եւ հոսպիտալացվի, վերջինս այդ պահին հրաժարվել է եւ ասել է, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, ինչից հետո արդեն առավոտյան մահը վրա է հասել: Արդեն շրջանակը պարզվում է, քույրը վատառողջ է, մեր մասնագետները կապ են հաստատել վերջինիս հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930