Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխավճար՝ բանակում նոր կարգով սնունդ մատակարարող ընկերություններին

Ապրիլ 02,2020 14:18

Այսօր կառավարությունը որոշեց կանխավճար հատկացնել բանակին նոր կարգով սնունդ պատրաստելու եւ տրամադրելու ծառայություն մատուցող ընկերություններին՝ մեկ զինվորի հաշվով մեկ օրվա համար հատկացնելով 3000 դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն զորամասերում, որտեղ այդ համակարգը ներդրված է, սննդի որակի էական անգամներով փոփոխություն ունենք: Բայց ես ուզում եմ ասել, որ երբ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմարությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի, կանխատեսելի չեն»:

Վարչապետի խոսքով, ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին ամսվա ընթացքում չորս քննարկում են ունեցել, որոնց նպատակը մեկն է՝ զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով. «Եվ, քանի որ ընկերություններն այս ընթացքում ներդրումներ են արել եւ դրանք չեն փոխհատուցվել, ոչ մի կոպեկ փող չենք տվել, բայց կան նրբություններ, որ պետք է պարզաբանվեն. մենք քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակը ծանր պայմաններ է ստեղծել բանակին սնունդ մատակարարող 5-6 այդպիսի կազմակերպության գործունեության համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930