Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությունը: Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 3548-ի, գրանցվել է մահացության ընդհանուր 30 դեպք:
Տեղեկության համաձայն` 595 նոր դեպք գրանցվել է միայն Մոսկվայում, 43-ը` Մերձմոսկովյան շրջանում, 22-ը` Սանկտ-Պետերբուրգում, անցած օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 6 հիվանդ:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ