«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ղեկավարները երաժշտասերների համար համերգ են կազմակերպել, այն տեղի է ունենալու մայիսի 16-ին եւ հեռարձակվելու է մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքով:
Համերգի խորագիրը լինելու է «Եվրոպան փայլում է»: Բոլոր 41 արտիստները, որոնք այս տարի պետք է մասնակցեին «Եվրատեսիլ 2020»-ին, իրենց բնակավայրերից կմիանան իրար ու երգ կկատարեն: Մասնակցելու են նաեւ նախորդ տարիների հայտնի կատարողներ: Ուղիղ եթերով հեռարձակվող շոուն տեւելու է մոտ 2 ժամ:
Քրիստինա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: