Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը մարտի 31-ին քաղաքացու ահազանգի հիման վրա հրապարակել էր հոդված, որում ականատեսը պատմել էր, որ Կոմիտասի շուկայի շենքի հետնամասի բաց տարածքում մարտի 27-ին մոտ 30 տղամարդիկ շների են կռվեցրել. ականատեսը հոշոտված շներից մեկին փախցրել էր դեպքի վայրից եւ համապատասխան օգնություն ցուցաբերել:
Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aravot.am-ին հայտնեց, որ մեր հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով՝ կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտեր կազմակերպելը, պատժելի արարք է, որի համար սահմանված է տուգանք, կալանք կամ ազատազրկում:
Նկատենք նաեւ, որ միջադեպի մասին ահազանգը եղել է արտակարգ դրությամբ պայմանավորված խիստ սահմանափակումների ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ին դիմելու հեռախոսահամար՝ +374 95 85 99 06