Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ջանքեր գործադրենք սահմանի գնի նվազեցման ուղղությամբ». Մհեր Գրիգորյան. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 02,2020 13:07

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ՀԺ-ն փոխվարչապետից հետաքրքրվել էր, թե տվյալ պարագայում ինչ սցենարներ են սպասվում, արդյոք հակասություն չկա իր կողմից «Գազպրոմ» ՀԲԸ-ին՝ սահմանին գազի գնի նվազեցման հարցով դիմելու եւ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից թանկացման հայտ ներկայացնելու միջեւ։

«Նշեմ, որ ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այս հինգ սպառողական խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։ Ըստ հայտով ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար կթանկանա»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս բոլոր հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան (խմբ. առք ու վաճառքի գների տարբերություն), որի չափը պետք է քննարկվի եւ հաստատվի ՀԾԿՀ- կողմից, եթե հիմնավորված համարվի: Փոխվարչապետն ընդգծել է՝ ելնելով հիմնավորումների արդյունքում ձեւավորված միջին գնից՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանվելու է տարբեր սպառողական խմբերի սակագները:

Նրա խոսքով՝ սահմանի գնի ցանկացած չափի նվազեցում ինքնաշխատ կերպով եւ համապատասխան չափով կնվազեցնի սակագինը։

«Օրինակ բերեմ՝ եթե ՀԾԿՀ-ն համարի, որ հայտը հիմնավոր է, եւ միջին սակագինը 255 դոլարից պետք է ավելանա մինչեւ 283 դոլար, այսինքն՝ թանկանա 28 դոլարով, եւ միեւնույն ժամանակ, եթե մեզ հաջողվի սահմանի գինը 165 դոլարից նվազեցնել մինչեւ մոտ 142 դոլար, այսինքն՝ մոտ 23 դոլարով (ակնկալվող 28 դոլար թանկացումն առանց ԱԱՀ), ապա սակագինը չի փոխվի: Կարծում եմ, որ մենք պետք է ջանքեր գործադրենք սահմանի գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն սահմանված ժամկետում բծախնդրորեն կգնահատի հայցվող հավելյալ մարժայի չափի հիմնավորվածությունը»,- ասաց փոխվարչապետը։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930