Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ իշխանությունները հետաքրքրված են քաղաքացիների տեղաշարժը և հեռախոսազրույցները վերահսկելու գործով. «Փաստ»

Ապրիլ 02,2020 12:53

Ազգային արժույթը՝ դրամը, վերջերս մոտ 8-ից 9 տոկոս արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել։ Իսկ վերջին մի քանի օրերին մեր ազգային արժույթի անկման տեմպն ակնհայտորեն արագացել է, ինչն արդեն մտահոգիչ երևույթ է։

Այսպիսի իրավիճակի շարունակականության պարագայում, երբ նվազել են հասարակության տարբեր շերտերի եկամուտները, աղքատության մակարդակի բարձրացման համար պարարտ հող է ստեղծվում։

Խնդիրներ կարող են առաջանալ նաև պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով։ Ազգային արժույթի արժեզրկումը ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող բյուջետային միջոցների լրացուցիչ ավելացման է բերելու, որովհետև արտաքին պարտքը սպասարկվում է ռեզերվային արժույթներով։ Իսկ սա լրացուցիչ ծախս է պետական բյուջեի համար։ Պարտքի տոկոսների և մայր գումարների վճարման համար դրամի արժեզրկված փոխարժեքի դեպքում պետությունն ավելի շատ գումար պետք է հատկացնի։

Գնաճի մակարդակը, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկումը և տնտեսական անկայունությունը չեն բխում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման տրամաբանությունից։ Եթե արտարժույթը թանկանում է, օտարերկրյա ներդրողների համար միավոր առումով մեր երկրում արդեն իսկ ներգրավված ռեսուրսներն էժանանում են։ Եվ այն իրավիճակում, երբ համաշխարհային մակարդակով ներդրումների ներգրավումը լուրջ խնդիր է դարձել, ՀՀ-ից կապիտալի արտահոսքի պայմաններ են ստեղծվում։

Նշված գործոններով պայմանավորված՝ իշխանություններից աչալուրջ աշխատանք է պահանջվում հնարավոր ֆինանսատնտեսական ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ, այլապես տնտեսական ճգնաժամի հետևանքները պետության կենսագործունեության համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը։ Սակայն լուրջ խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ իշխանությունները հետաքրքրված են քաղաքացիների տեղաշարժը և հեռախոսազրույցները վերահսկելու գործով, որի արդյունավետության աստիճանը ներկայիս իրադրության պայմաններում ձգտում է նվազագույնի։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930