Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկերը պետք է հավաքենք, որ տնտեսական, սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնենք. Փաշինյան

Ապրիլ 02,2020 12:27

2019 թվականի բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները գերազանցում են 49,5 միլիարդ դրամով կամ 16,5 տոկոսով: Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս ցուցանիշներն, ըստ Փաշինյանի, ավելի են 60, 5 միլիարդ դրամով:

«Մենք ճգնաժամի եզրին բավականին լուրջ կատարումներ ենք ունեցել եւ 2018 թվականի համեմատությամբ, 2020 թվականին եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 միլիարդ դրամով: Բոլորս ցավով գիտակցում ենք, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի հետեւանքով դեռ անորոշություններ շատ կան, ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք, բայց 2019 եւ 2020 թվականի տնտեսական տեմպերը վկայում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է եւ մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել են նոր պայմաններ, նոր իրավիճակ եւ ճգնաժամային իրավիճակում մենք պետք է նույնքան արդյունավետ կարողանանք տնտեսական որոշումներ կայացնել»:

Փաշինյանի խոսքով, այս ճգնաժամը ոչ թե պետք է առիթ դառնա, որ մենք հարկային կարգապահությունը նվազեցնենք, այլ, ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում, առավել եւս, պետք է հարկային կարգապահությունը խստանա. «Այն շրջիկ խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, դուք հարկեր եք պահանջում, ուզում եմ ընդգծել, որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, եկամուտների, շահույթների առկայության պարագայում: Այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն եւ եկամուտներ չունեն: Իհարկե կան, հաստատագրված հարկերի որոշակի տեսակներ եւ այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք տնտեսական եւ սոցիալական աջակցության ծրագրեր ենք իրականացնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930