Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:
«Միասնական Ռուսաստան» (ЕДИНАЯ РОССИЯ) համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ:
Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր ևս մեր երկրների միջև գործակցությունը կառուցված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և բացության վրա:
Մեր կուսակցությունների միջև հարաբերությունները համապատասխանում են միջպետական համագործակցության բնույթին: Նրանք ունեն փոխադարձ հետաքրքրվածության և վստահության բարձր մակարդակ:
Կարդացեք նաև
Հանրապետականի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեր հրաշալի երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական խոսքը. «Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 30-ամյակի առիթով: Վերջին տարիներին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հանրապետականը շարունակում են ընկերական հարաբերություններն ու համագործակցությունը, դրական ներդրում ունենալով հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ:
Մենք պատրաստ ենք ապագայում ևս ամրացնել մեր շփումները և կապերը ձեր կուսակցության հետ, զարգացնել միջկուսակցական հարաբերությունների նոր տեսակ, որը բնութագրվում է առկա տարբերություններով հանդերձ՝ միասնականությամբ, փոխադարձ հարգանքով և փորձի փոխանակմամբ, որպեսզի ամրացնենք մեր երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական ընկերությունը և բազմակողմանիորեն խրախուսենք միջպետական հարաբերությունները:
Հայաստանին մաղթում ենք բարգավաճում, իսկ ձեր ժողովրդին՝ երջանկություն և հաջողություն»:
ՀՀԿ