Այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ կարծիք հայտնեց: Նրա խոսքով, տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ եւ դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները. «Ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով անցնելու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: Ես կարծում եմ, այս փաստն ինքնին բավականին խոսուն է:
Բավականին խոսուն է նաեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների աննախադեպ մեծ թիվը եւ բավականին խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր:
Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարեւոր է նաեւ հարցի արդարացի կարգավորման եւ մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման տեսակետից»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ