Թուրքիայում ապրիլի 1-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 63 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 14․396 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 63 դեպք։
979 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 106․799 թեստավորում։ Համավարակից ապաքինվել է 333 հիվանդ։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 15․679 հաստատված դեպք և մահվան 277 դեպք։
Կարդացեք նաև
Նախարարը նաև տեղեկացրել է, որ առողջապահության նախարարություն ապրիլի 1-ին կայացած նիստում տվյալներ է հրապարակել, թե որ մարզում կորոնավիրուսի հաստատված քանի դեպք կա։
Ըստ այդ տվյալների՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակով առաջին տեղում է Ստամբուլը՝ 8․852 (վարակվածների 60 տոկոսը), ապա Իզմիրը՝ 853, Անկարան՝ 752 և Քոջաելին՝ 410։