Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ ցանկանալով ամրագրել, որ Ազգային ժողովի Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել նաեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում:
Նա նշում է, որ ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը հավելյալ հնարավորություն կտա երկրում ստեղծված իրավիճակի, նախատեսվող միջոցառումների եւ բոլոր որոշումների կայացման ու վերահսկման գործառույթը օրենսդրի կողմից կազմակերպել առավել արդյունավետ կերպով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։