Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ողջունում է Արցախի ժողովրդին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդավարական գործընթացին իրենց նվիրվածության և մասնակցության համար, հաղորդեց Համագումարը:
Այսօր անկացվեցին և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունները՝ ընտրողների ավելի քան 70 տոկոս մասնակցությամբ: Նախնական զեկույցների համաձայն՝ ընտրությունները, որոնք բազմակուսակցական և բազմաթեկնածու էին, իրականացվեցին ազատ, արդար և թափանցիկ կերպով. շուրջ 50 ընտրատեղամասերից տրամադրվում էին առցանց ռեժիմով ուղիղ հեռարձակումներ: Ներկայիս նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրել իր թեկնածությունը վերընտրվելու համար:
«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը` ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանն իրենց շարունակական նվիրվածության համար»,– հայտարարեցին Հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Ցավոք, բայց կանխատեսելիորեն, Արցախում ընտրություններին նախորդող գիշերը, ադրբեջանցիները թիրախավորել են հայկական գյուղեր` վիրավորելով երկու
Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալալանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանն ու գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ կանգնած Ամերիկան անկախության հռչակագրի կրկնօրինակի մոտ, ԱՄՆ Կապիտոլի ռոտոոնդայի տակ ՝ 2018թ.-ին Բ. Սահակյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում
Կարդացեք նաև
զինծառայողի, ինչպես նաև մեկ երեխայի: Մինչ Ադրբեջանը սկզբունքորեն չփոխի հայերին թիրախավորելու իր քաղաքականությունը, խաղաղության հեռանկարները լավագույն դեպքում մնում են անհասանելի»,– հավելեցին համանախագահները:
«Ի հավելումն, աշխարհի ամենաանժողովրդավար երկրներից մեկի՝ Թուրքիայի կողմից Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները ո՛չ օգտակար են, ո՛չ էլ արժանի: Այս անարժան քննադատությունը, պարզապես, էլ ավելի հաստատում է այն վտանգները, որոնք Էրդողանի և Ալիևի պես ավտորիտար առաջնորդներ առաջ են քաշում հայ քրիստոնյաների և աշխարհի մնացած բնակչության համար և ավելին, ցույց է տալիս բանակցային գործընթացում Արցախի ուղղակիորեն ներգրավված լինելու անհրաժեշտությունը»,– շարունակեցին համանախագահները:
Այս ֆոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ակնհայտ հետընթաց քայլ է իր՝ 2012թ.-ի արցախյան նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունից: «Սա առավել մտահոգիչ է, հաշվի առնելով վերջերս արված կառուցողական հայտարարությունը, որը կոչ է անում համաճարակի պայմաններում հրադադարի ռեժիմի առավել խիստ պահպանման: Խորապես անհանգստացնող է տեսնել, որ ԵԱՀԿ որևէ երկիր չի սատարում ժողովրդավարական կառավարությունը, երբ առկա է ավտորիտարիզմի այդպիսի աճ՝ մեծացող թվով ԵԱՀԿ անդամ երկրներում: Ամերիկյան և ԵԱՀԿ սկզբունքները պահանջում են աջակցություն ժողովրդավարությանը և ազատ ընտրություններին՝ ոչ թե ցեղասպան ռեժիմներին: Այս հայտարարությունը, ցավոք, նույնպես արտացոլում է հետընթաց քայլ խաղաղության գործընթացում, մինչ Մինսկի խմբի մանդատը ընդգրկեց ԼՂ ընտրված իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին և սա մատնանշում է, որ հակամարտության կայուն, արդար և փոխհամաձայնեցված կարգավորումը մոտ չէ:»,– եզրափակեցին Համագումարի համանախագահներ Բարսամյանն ու Գրիգորյանը:
Ամերիկայի հայկական համագումար