Ֆեյսբուքի իր էջում` դիմելով Ղարաբաղի ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին, Հարություն Կարապետյանը գրում է, թե Ղարաբաղի Քաշաթաղ շրջանի Մուշ գյուղի 8/46 ընտրատեղամասի մոտ Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները` Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ, հարձակվել են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա. «Ծեծ ու ջարդ է հենց այս պահին․․․Ախպորս վրա են հարձակվել»։