Սիրելի հայրենակիցներ
Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում:
Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահել հանգստություն:
Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները:
Կարդացեք նաև
Հարգելինե՛րս, մնացեք տանը, պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Առողջություն բոլորիդ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան