Հայաստանը միացել է Միջերկրական ծովի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող գազի և նավթի որոնողական աշխատանքների պատճառով Եվրամիության խորհրդի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներին: Հայաստանից բացի ԵՄ պատժամիջոցներին միացել է նաև Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
«ԵՄ անդամակցության թեկնածուներ Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն եւ Ալբանիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամ Իսլանդիան, ինչպես նաև Հայաստանը միացել են Խորհրդի այս որոշմանը: Նրանք կապահովեն, որպեսզի իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի Եվրամիության խորհրդի որոշմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունում այդ պարտավորությունը և ողջունում է այն»,-ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ