Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակը բարդանում է. Պուտինը կառավարությանն արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել

Ապրիլ 01,2020 23:03

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում: Մասնավորապես, կառավարությունը կկարողանա կոորդինացնել կանխարգելման և արձագանքման միասնական համակարգի աշխատանքն արտակարգ դրության ժամանակ:

Բացի այդ ՌԴ նախագահը հայտարարել է, որ երկրում բարդանում է իրավիճակը` պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: «Մեր երկրում իրավիճակը բարդանում է, աշխարհում ևս շատ բարդ իրավիճակ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով»,-ասել է Պուտինը  կառավարության անդամների հետ տեսաժողովի ժամանակ:

Նրա խոսքով` Ռուսաստանում կարանտինի մեջ է գտնվում 3.3 միլիոն մարդ:, ինքնամեկուսացված է 292 հազար 740-ը:

Նշենք նաև, որ Պուտինը ստորագրել է կարանտինը խախտելու և համավարակի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն հրապարակելու, տարածելու համար քրեական պատասխանատվության օրինագիծը: Օրենքը խախտողներին  սպառնում է տուգանք՝ 500 հազարից մինչև 1 միլիոն ռուբլու չափով կամ մինչև 5 տարի ազատազրկում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930