Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր՝ խորհրդարան չանցնելը ոչ թե մեր պարտությունն է, այլ հանրության մի հատվածի սխալը». Դավիթ Բաբայան

Ապրիլ 01,2020 22:22

«Մեզ ձայն է տվել ավելի քան 2000 մարդ, եւ սա վատ արդյունք չէ: Մենք մեզ թույլ չենք տվել որեւէ մեկին անպատվել, շոու կազմակերպել: Արել ենք այն, ինչ անում է նորմալ քաղաքական ուժը: Շարունակելու ենք մեր աշխատանքը»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերով այսօր անդրադառնալով Արցախի նախագահական/խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ ասաց Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը:

«Որեւէ մեկը չմտածի, թե ես եւ իմ կուսակցությունը հուսահատվել ենք: Ոչ. այն, որ մենք չենք անցել խորհրդարան, դա ոչ թե մեր պարտությունն է, այլ մեր հասարակության մի հատվածի սխալը: Մեզ հետ կլիներ այլ խորհրդարան, իսկ առանց մեզ լինելու է այլ խորհրդարան»,-նշեց Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ իր կուսակցությանը ձայն են տվել գաղափարախոսության համար, ընդ որում՝ քարոզարշավն իրականացրել են առանց աջակիցների, մեծ պաստառների, երգող-պարող խմբերի:

«Եթե ընտրել եք ձեր իշխանությանը, չտրտնջաք, չասեք, թե այսինչ արեցինք: Եղել է հնարավորություն ավելի լավ Արցախ կերտելու, որեւէ մեկը ընտրություն չի պարտադրել»,-դիմելով քաղաքացիներին՝ ասաց Դավիթ Բաբայանը: Նա ժողովրդին հորդորեց ակտիվ լինել, աշխատել, հետեւել օրենքներին: «Մենք մեր քվեն ստացել ենք առանց որեւէ մեկին կաշառելու եւ խոստումներ տալու: Մեր քվեները ստացել ենք ազնիվ, մաքուր, պարկեշտ ձեւով»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930