Լրահոս
Օրվա լրահոսը

2019-ին ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ներկայացվել է 6 նոր գործ, բավարարվել է 2,130,858 եվրոյի փոխհատուցման պահանջ. զեկույց

Ապրիլ 01,2020 22:11

Տաս տարի տևած բարեփոխումներն «ամրապնդել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգը»: Այս մասին ասվում է 2019թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքի ու վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցում:
Զեկույցի համաձայն` 2010-ից մինչև 2019-ն ընկած ժամանակահատվածում եղել է 2120 նոր «ակնառու» գործ, փակվել է 2287-ը, ինչը նշանակում է, որ փակման ցուցանիշը կազմում է 108%:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր  տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսը շեշտել է, որ ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման առանցքային մասերից է ամբողջ աշխարհում: «Վերջին բարեփոխումները նշանակում են, որ նոր գործերն ավելի արագ են փակվում, նվազում է քննության սպասող գործերի թիվը: Այնուամենայնիվ, զգալի գործեր կան, որոնց մասով դեռ վճիռ չի կայացվել, առջևում նոր մարտահրավերներ կան, ինչը վկայում է Եվրոպայի Խորհրդի և անդամ պետությունների միջև կառուցողական փոխգործակցությունը և համագործակցությունը շարունակելու կարևորությունը` առաջընթաց ձեռք բերելու համար»:

Ամենամյա զեկույցը պարունակում է տվյալներ 2019-ին ԵԽ անդամ 47 պետություններում նոր, փակված և սպասման մեջ գտնվող գործերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի վճռով դրամական փոխհատուցումների վերաբերյալ:

Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում նշված է, որ 2012-2016 թվականների Իրավական և դատական ​​բարեփոխումների ռազմավարական ծրագրի ընդունումից հետո կարևոր բարեփոխումներ են նախաձեռնվել: 2015թ. Սահմանադրությամբ ամրագրվել է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության, ինչպես նաև վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը: Ավելի ուշ ընդունվել է Դատական նոր օրենսգիրքը, որում հատուկ չափորոշիչներ կան` գնահատելու դատաքննության տևողությունը և դատավորի աշխատանքը: Գնահատման նոր գործիքները նախատեսված են ՀՀ կառավարության 2019-2023 գործողությունների ծրագրով: Զեկույցի հեղինակները նաև շեշտում են, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքն այժմ հնարավորություն է տալիս պահանջել ինչպես բարոյական, այնպես էլ նյութական փոխհատուցում`  հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման դեպքում:

2019-ին Հայաստանի դեմ ներկայացվել է 6 նոր «ակնառու» գործ, քննության է սպասում 19 գործ, փակվել է նոր 3, կրկնվող 16 գործ, ՄԻԵԴ-ի կողմից բավարարվել է Հայաստանի դեմ 2,130,858 եվրոյի փոխհատուցման պահանջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930