Օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակի դեպք: Վարչապետի այս հայտարարությունից հետո, մսամթերք արտադրող «Բարի Սամարացի» ընկերությունում, էլ ավելի են խստացրել արտադրամասում հիգիենայի կանոնների պահպանումը` աշխատակիցների շրջանում վարակի կանխարգելման եւ վարակի ներթափանցումն արտադրամաս բացառելու համար:
«Բարի Սամարացի» ընկերության որակի կառավարիչ Սոնա Սիմոնյանը լրագրողներին պատմել է, որ արտադրամասի աշխատակիցներն ամեն առավոտ արտադրամաս են մտնում լվացվելուց, համապատասխան հագուստ`գլխարկներ, խալաթներ եւ դիմակ հագնելուց հետո: Այս օրերին, ելնելով համաճարակային վիճակից, ընկերության ամենօրյա սանիտարահիգիենիկ կանոններին ավելացել է աշխատակիցների ջերմության չափումը`օրական երկու անգամ:
Մանրամասները`տեսանյութում