Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանը

Ապրիլ 01,2020 17:40

«Այն ժողովրդավարական գործընթացները, որոնք որ տեղի են ունենում Արցախի հանրապետությունում, ոչ առաջին անգամ, ի ցույց են դնում Արցախի քաղաքական կայացվածությունը, որպես հանրապետություն կայացվածությունը, եւ, կարծում եմ ու վստահ եմ, որ այս ընտրությունները, որեւիցե պարագայում, նույնպես կասկածի նշույլ չեն կարող ունենալ»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկող ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցը վերաբերում է նրան, թե ընտրություններին միջազգային դիտորդների չմասնակցելն արդյոք խնդիր չի՞ առաջացնի ընտրությունների լեգիտիմության առումով:

«Եթե համեմատական ենք անցկացնում տարածաշրջանի երկրների հետ, ես կարող եմ ասել, որ եթե մի կողմ ենք դնում Հայաստանն ու Վրաստանը՝ իրենց ընտրությունների մակարդակով, տարածաշրջանում Արցախի ընտրությունները շատ ավելի լավն են, քան հարեւան երկրում (նկատի ունի Ադրբեջանում-Ն. Գ.) եւ այդ առումով, մենք անհանգստանալու բան չունենք: Ես չեմ կարծում, որ ինչ-որ դիտորդներ լինեին այստեղ ավել, դրանք շատ մեծ ու շատ կտրուկ փոփոխություն էին ունենալու: Կարեւորը ժողովրդավարական գործընթացներն են, որ տեղի են ունենում, կարեւորը Արցախի ժողովրդի եւ քաղաքացու գիտակցությունն է, որը կա»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Լրագրողներից մեկը նկատեց`պատկերը բավականին հետաքրքիր է. Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում 2-րդն է, սակայն խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը առաջին եռյակում էլ չկա եւ հարցրեց`արդյոք Մասիս Մայիլյանի ստացած ձայները Սամվել Բաբայանի ստացած ձայնե՞րն են: «Մասիս Մայիլյանի ձայները Մասիս Մայիլյանի ձայներն են, Արայիկ Հարությունյանինը՝ իրենն են, Վիտալի Բալասանյանինը՝ իրենը: Ամեն մեկն իր ձայներն ունի»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» ներկայացնող Համազասպ Դանիելյանն էլ հավելեց, որ Արցախում ութ տարի նախագահական ընտրություններ չեն կայացել, Սահմանադրություն է փոխվել, ինչի արդյունքում փոխառվել է մի փորձ, ըստ որի նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները նույն օրն են կայանում: Պատգամավորը կարծում է, որ այս առումով Արցախում օրենսդրական վերանայումների կարիք ունեն, քանի որ քաղաքացիների քաղաքական նախապատվությունները ձեւակերպելու առումով այս տարբերակը խնդրահարույց է:

Մյուս հարցին` ի՞նչ է զրույցել Ալեն Սիմոնյանը թեկնածուներից Արայիկ Հարությունյանի հետ, մինչ ընտրությունները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել ենք Արցախ գալու առաջին օրը, հաջորդ օրը հանդիպել եմ Աշոտ Ղուլյանին, այսօր զանգել եմ Մասիս Մայիլյանին, ցավոք կապվել չի ստացվել: Որեւէ բանից, որ կարող էր քաղաքականության հետ կապ ունենալ, ոչ զրուցել ենք, ոչ էլ դրա նպատակն ու իմաստը կա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930