Լրահոս
Օրվա լրահոսը

Բադասյան. Տեխնիկապես հնարավոր չէ քաղաքացիների զանգերը գաղտնալսել

Ապրիլ 01,2020 17:51

«Ավտոմատացված համակարգը չի գեներացնի այն տվյալները, երբ տեղակայման վայրն ու զանգը չեն համապատասխանում իրար, դա արդեն ռիսկի գործոն չի լինի: Եթե ես վարակակիր եմ եւ զանգել եմ Գյումրի՝ թեկուզ 10-20 անգամ միեւնույն կոնտակտին, դա ռիսկի գործոն չի»,-այսօր՝ մեկնաբանելով արդեն իսկ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա կառավարության մամուլի սրահում պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ նախագիծը գաղտնալսման եւ քաղաքացիների իրավունքներին անհամաչափ միջամտության մասին չէ, ինչպես որ շահարկվում է: Բադասյանը կրկնեց՝ պետք է լինի զանգի եւ տեղակայման համընկում եւ այդ դեպքում ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվի զանգ:

Նախարարն ասաց, որ տեխնիկապես որեւէ կերպ հնարավոր չէ քաղաքացիների զանգերը գաղտնալսել. «Նախագծով տեխնիկապես հնարավորություն չի տրվում քաղաքացիների զանգերը գաղտնալսել կամ բովանդակությանը ծանոթանալ՝ կլինեն կարճ հաղորդագրություններ, թե՝ հեռախոսային զանգեր: Այս կարգավորումները միայն, բացառապես, արտակարգ դրության ընթացքում են կիրառելու, այսինքն՝ արտակարգ  դրությունից հետո հնարավոր չէ որեւէ նման սահմանափակում շարունակի գործել: Ավելին, սա  վերաբերում է միայն համաճարակային հիմքով արտակարգ դրությանը, ցանկացած այլ հիմքով արտակարգ դրության ժամանակ նման միջոցառումներ չեն կարող լինել»:

Բադասյանը հայտնեց, որ բոլոր տվյալները՝ լինեն անձնավորված, թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կամ՝ մինչեւ այդ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930