Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաարդյունավետ տեխնիկական լուծումը Սինգապուրինն է՝ ձեր սարքը Bluetooth-ով հայտնաբերում է ձեր շրջակայքում գտնվող վարակված մարդուն եւ ձեզ զգուշացնում. Դավիթ Սանդուխչյան

Ապրիլ 01,2020 17:06

Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:

Դավիթ Սանդուխչյանի կարծիքով՝ ամենաարդյունավետ տեխնիկական լուծումը Սինգապուրինն է. համավարակի դեմ այստեղ պայքարում են առանց օպերատորներից որևէ տեղեկություն պահանջելու. օգտագործում են Bluetooth տեխնոլոգիան. ձեր սարքը հայտնաբերում է ձեր շրջակայքում գտնվող վարակված մարդուն եւ ձեզ զգուշացնում։ Հայաստանն ընտրեց տոտալ վերահսկողոթյուն իրականացնող Չինաստանի փորձը. ընդ որում՝ չգիտենք, թե այդ ծրագի՞րը դեր խաղաց այնտեղ համավարակի դեմ պայքարում, թե՞ ձեռնարկված կոշտ միջոցները։

Իրավաբանի կարծիքով՝ Կառավարությունն ազնիվ չեղավ քաղաքացիների ու պատգամավորների հետ, թվարկեց երկրները որոնցում կիրառվել է այս համակարգը առանց մանրամասն նշելու, թե ինչ ռեժիմներ են այնտեղ, ինչ հետևանք է ունեցել։

Այդուհանդերձ, ըստ նրա՝ Կառավարությունը մարդկանց անձնական տվյալների տնօրինման բեռը ստանձնելով պետք է ձեռնարկի լուրջ քայլեր դրանց անվտանգությունը պաշտպանելու համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930