Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի առաջարկով հրաժարվեցին պարգևավճարից․ այն կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին

Ապրիլ 01,2020 16:08

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, որի ժամանակ էլ առաջարկել է պետական բյուջեից Շիրակի մարզպետարանին մարտ ամսին պարգևատրման համար հատկացված 8 միլիոն դրամը ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Մարզպետի առաջարկել է նաև այդ գումարի շրջանակներում ավելացնել ապրիլ ամսվա համար բնակիչներին տրվող սոցիալական աջակցությունը։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից:

«Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։

Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլ ամսվա սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին»:

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինքն ունե՞ր պարգևավճար, մարզպետն ասաց՝ իհարկե։

«Մոտեցումը եղել է միասնական․ ողջ աշխատակազմով հրաժարվեցինք մարտ ամսվա պարգևավճարից, մեծ մասը կուղղորդվի Շիրակի մարզի առողջապահական կառույցների համար պաշտպանիչ ու արտահանիչ միջոցներ ձեռք բերելուն, մյուս մասը կուղղորդենք սոցիալական բյուջե», -ասաց մարզպետը։

Մենք Տիգրան Պետրոսյանից նաև հետաքրքվեցինք, թե այս օրերին շա՞տ են սոցիալական աջակցություն խնդրողները, մարզպետն ասաց․ «Էլեկտրոնային տարբերակով են գալիս դիմումները, միանշանակ, հիմա կարիք ունեցողներն ավելի շատ են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930