Լրահոս
Օրվա լրահոսը

Հարությունյանը՝ Բակո Սահակյանին պաշտոն տալու եւ Վիտալի Բալասանյանի կոշտ գնահատականների մասին

Ապրիլ 01,2020 16:02

«Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցներ ունեցե՞լ է քվեարկության օրվանից հետո: Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահի հետ, օրինակ, խոսել է միայն ընտրություններից առաջ եւ բարեմաղթանքներ լսել, իշխանական այլ ներկայացուցչի հետ չի հանդիպել ու չի խոսել. «Հյուրանոցում պատահաբար հանդիպել եմ «Իմ քայլի» պատգամավորների, որոնցից ճանաչում էի միայն Ալեն Սիմոնյանին: Չեմ էլ իմացել, թե ովքեր են: Սուրճ ենք խմել, զրուցել ու գնացել»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Արայիկ Հարությունյանը գուցե Բակո Սահակյանին առաջիկայում պաշտոն տա, Արայիկ Հարությունյանը շեշտեց. «Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Արցախում եւ օգնելու է Արցախի իշխանությանը: Օգնելը պարտադիր նշանակում է, որ պետք է պաշտոն լինի՞: Պաշտոնաթող նախագահն արդեն իսկ ամենաբարձր պաշտոնն է: Դա ավելի բարձր կոչում է, քան գործող նախագահինը»:

Անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ գործակցելու հնարավորություններին՝ Արայիկ Հարությունյանը շեշտեց. «Եթե նա հայաստանյան քաղաքական ուժերի հետ ակտիվ, ներդաշնակ գործակցելու հնարավորություն չի տեսնում, ապա ինչպե՞ս համագործակցենք: Ես դեռ չեմ խոսել իր հետ: Նրա կոշտ հայտարարությունները ՀՀ իշխանության մասին, եթե պարզվի, որ չեն համապատասխանում իրականությանը, կարող ենք համագործակցել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930