Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում գրանցված բողոքները և խախտումները։
Նա նշեց, որ ԿԸՀ-ն ստացել է 9 դիմում-բողոք, դատախազությունը ստացել է 44 հաղորդում, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը արձանագրել է 12 դեպք։
ԿԸՀ թեժ գիծ զանգահարել են 30 քաղաքացիներ՝ 6-ը ենթադրյալ խախտումների և 24-ը՝ պարզաբանումներ ստանալու համար։
Առաջին անգամ, ըստ նոր Ընտրական օրենսգրքի, սկանավորելու են ընտրողների ստորագրած ցուցակները, որոնք հրապարակվելու են տարածքային ընտրական հանձնաժողովներում։
Կարդացեք նաև
Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց նաև Արցախի Ազգային ժողովի մանդատների բաշխման նախնական տվյալները։ Ըստ նախնական տվյալների, «Ազատ հայրենիք» ՔՄԴ կուսակցությունների դաշինքը կունենա 16 մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 9-ը, Արցախի արդարություն կուսակցությունը և ՀՅԴ-ն կունենան 3-ական մանդատներ և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 2 մանդատ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ