Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապահովել համավարակի ընթացքում կիրառվող տեղեկատվության պահպանումն ու վերծանումը բացառապես ՀՀ տարածքում՝ բացառելով կամայական հնարավոր արտահոսք. «Պահպանողական կուսակցություն»

Ապրիլ 01,2020 14:34

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վտանգներն ու սպառնալիքներն իրենց անտեսանելի բնույթով բարդ խոցելիություններ են առաջացնում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցում, որի բաղադրիչներից ընդամենը մեկն է քաղաքացիների առողջության անվտանգության ապահովումը: ՀՀ իշխանությունը որպես լուծում ընտրել է հեռախոսների միջոցով տեղորոշմամբ վարակակիրների շփումների հնարավոր շրջանակը պարզելը:

Միևնույն ժամանակ՝ համավարակի միջոցը պատեհ նկատելով՝ ԵԱՏՄ տարածքի բնակչության անձնական տվյալների հնարավորինս ամբողջական վերահսկման նպատակով Ռուսաստանն օրենսդրորեն նախաձեռնել է նույնատիպ՝ կապի միջոցներով տեղաշարժերի վերահսկման, ավելին՝ դիմային նույնականացման գործընթաց. առայժմ միայն ՌԴ-ում:

Պահպանողական կուսակցությունը, կարևորելով ժողովրդավարության և մարդու իրավունքների բարձրագույն արժեքներ լինելը և ՀՀ քաղաքացիներին վերաբերող անձնական բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումը, գործող իշխանությանը կոչ է անում՝

ա) Ապահովել հավաքագրված տվյալների կիրառումը՝ բացառապես համավարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներում,

բ) Ապահովել համավարակի ընթացքում կիրառվող տեղեկատվության պահպանումն ու վերծանումը բացառապես ՀՀ տարածքում՝ բացառելով կամայական հնարավոր արտահոսք, այդ թվում՝ դեպի ՀՀ-ից դուրս գտնվող ամպային տիրույթներ,

գ) Քաղաքացու կողմից իր իսկ տվյալների անվտանգությունը կառավարելու նպատակով նախատեսել հասցեատիրոջը պարտադիր և անհապաղ ծանուցման ֆունկցիոնալ (sms հաղորդագրություն) հնարավորություն բոլոր այն դեպքերի համար, երբ կոնկրետ հասցեատեր քաղաքացու անձնական տեղեկույթն այս կամ այն կերպ մասնակցում է ծրագրի միջոցով մշակման գործընթացին,

դ) Տեխնիկական միջոցներում պարտադիր ապահովել տվյալների կիրառման վերաբերյալ մանրամասն արձանագրություններ (log),

ե) նախաձեռնել առարկայական քննարկումներ՝ վերը նշված տեխնիկական միջոցառումների ներդրման և իրականացման վերաբերյալ,

զ) Իրականացնել պարբերական ստուգումների և վերահսկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան գնահատել վերծանվող տվյալների նպատակահարմարությունը:

Որպեսզի դրական ելքերի ակնկալիքով ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը Հայաստանն ակամա չդարձնի կիբեր-բռնապետության մոդելի փորձարկման դաշտ, Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է վերոնշյալ խնդիրների լուծման և առաջարկների համալիր ներդրման ու իրականացման շրջանակներում ցուցաբերել քաղաքական և մասնագիտական համակողմանի աջակցության:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930