Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, ավելացնել՝ Հայաստանինը. Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է կոնգրեսական Փալոնի հայտարարությունը

Ապրիլ 01,2020 14:55

Մարտի 31-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) վկայությունը Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովին՝ 2021թ. ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) դրույթների վերաբերյալ:

Իր վկայությունում, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոնը ընդգծեց Ադրբեջանի կողմից շարունակական «ահաբեկումն ու միջսահմանային հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ» և մտահոգություն հայտնեց Գործընկերային կարողությունների ստեղծման ծրագրի (BPCP) 333 Բանաձևի միջոցով Ադրբեջանին հատկացվող անվտանգության աջակցության վերաբերյալ: Կոնգրեսական Փալոնը հայտարարեց, որ այդպիսի օգնությունը «ամբողջովին հակասում էր Միացյալ Նահանգների խաղաղության առաքելությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում» և «չեղարկում է գրեթե երկու տասնամյակ տևած Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ-ի անվտանգության աջակցության հավասարությունը»: Կոնգրեսական

Փալոնը, հետևաբար, կոչ արեց Զինված ուժերի հանձնաժողովին՝ NDAA-ում ներառել հետևյալ ձևակերպումները.

• Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, մինչ նրա կառավարությունը չդադարեցնի հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ և չհամաձայնվի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»:

• Սահմանել հաշվետվությունների ներկայացման պահանջներ՝ կապված BPCP-ի շրջանակներում տրամադրվող օգնության հետ և թույլ չտալ, որպեսզի ֆինանսական միջոցներն ուղղվեն «մարդու իրավունքները ոտնահարող ռեժիմներին»՝ ինչպիսին Ադրբեջանն է:

• Հավաստագրման պահանջ ավելացնել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևին:

• Ավելացնել ռազմական օգնությունը Հայաստանին:

«Հայկական համագումարը մեծապես գնահատում է Կոնգրեսական Փալոնի վկայությունը, որը ծայրաստիճան կարևոր խնդիրներ է բարձրաձայնում»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Հենց երեկ Ադրբեջանը հերթական անգամ թիրախավորել էր հայկական գյուղեր, վիրավորելով զինծառայողների և երեխայի: Առանց դրդապատճառի հարձակումը դատապարտվեց ՀՀ կառավարության կողմից»,– հավելեց Խալոյանը: «Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական և մահացու հարձակումները հայ ժողովրդի դեմ, մենք լիովին սատարում ենք Կոնգրեսական Փալոնի ճիշտ ժամանակին արված վկայությունը»,– եզրափակեց Խալոյանը:

Կոնգրեսական Փալոնը նաև հայտարարեց, որ օրինագիծը պետք է «արտացոլի մեր անկոտրում նվիրվածությունը՝ կառուցել ժողովրդավարություն և ավելի ուժեղ աշխարհաքաղաքական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ», ինչպես նաև առաջնահերթություն տա կայուն խաղաղությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930