Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է բոլոր կառավարություններին՝ սկսել մանրամասն պլանավորել պատվաստումներին ուղղված գործունեությունը

Ապրիլ 01,2020 14:14

ՔՈՎԻԴ -19 համաճարակի պատճառով իմունիզացիայի և առողջապահական հիմնական ծառայությունների խաթարման վերաբերյալ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

Ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19 համաճարակը գերծանրաբեռնում է առողջապահական ծառայությունների համակարգը, քանի որ բուժաշխատողները ուշադրությունը կենտրոնացրել են համաճարակի դեմ պայքարին։

Ֆիզիկական հեռավորությունը պահպանելու սկզբունքը ստիպում է ծնողներին պլանային պատվաստումները հետաձգելու վերաբերյալ դժվարին որոշում կայացնել։

Բժշկական նշանակության ապրանքները բավարար չեն, իսկ մատակարարման շղթաները աննախադեպ ճնշման տակ են տրանսպորտային խափանումների պատճառով: Թռիչքների չեղարկման և երկրների կողմից առևտրային սահմանափակումների պատճառով կտրուկ նվազել է կարևոր նշանակության դեղամիջոցների, այդ թվում ՝ պատվաստանյութերի հասանելիությունը:

Քանի որ համաճարակը շարունակում է տարածվել, հավանական է, որ կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ իմունիզացիան, ընդհատվի հատկապես Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում․ տարածաշրջաններ, որտեղ դրանք անչափ անհրաժեշտ են։

Հակամարտություններից և բնական աղետներից տուժած երկրներում ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաներն ամենամեծ վտանգի տակ են։

Ուղերձը հստակ է՝ մենք չպետք է թույլ տանք, որ կյանքը փրկող բժշկական միջամտությունները տուժեն ՔՈՎԻԴ-19 -ի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերի հորձանուտում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ամենաշատը տուժած երկրներում հիմնական առողջապահական ծառայություններին և իմունիզացիայի ծրագրերին՝ նվազեցնելով ՔՈՎԻԴ-19-ի տարածման հավանականությունը։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի պատվաստանյութերի մատակարարումը դրա կարիքը ամենաշատը ունեցող երկրներ շարունակվի։

Առաջիկա օրերին շատ երկրներում կառավարությունները կարող է ստիպված լինեն ժամանակավորապես հետաձգել կանխարգելիչ զանգվածային պատվաստումները, որպեսզի դրանով չնպաստեն ՔՈՎԻԴ 19-ի տարածմանը և հետևեն ֆիզիկական հեռավորության վերաբերյալ խորհուրդներին։

ՔՈՎԻԴ -19-ի հետ կապված իրավիճակը վերահսկելի դառնալուն պես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է բոլոր կառավարություններին՝ սկսել մանրամասն պլանավորել պատվաստումներին ուղղված գործունեությունը։ Այս քայլերը պետք է մասնավորապես տարածվեն այն երեխաների վրա, ովքեր այս ժամանակահատվածում բաց են թողել պատվաստումների իրենց չափաբաժինները՝ առաջնահերթությունը տալով ամենախոցելի երեխաներին։ Եվ որպեսզի հաջողությամբ կիրառության մեջ մտցնենք ՔՈՎԻԴ 19-ի պատվաստանյութը, երբ այն արդեն պատրաստ լինի, մենք պետք է վստահ լինենք, որ իմունիզացիային ուղղված մեր ծրագրերը շարունակում են գործել և հասնում են ամենաշատը դրա կարիքը ունեցողներին։

Պատվաստումները շարունակում են կյանքը փրկող առողջապահական միջամտություն լինել։ Որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ ու մատակարար՝ ՅՈՒՆԻՍՖ-ը շարունակում է իր առանցքային դերը կառավարությունների՝ իմունիզացիային ուղղված ներկայիս և գալիք ջանքերին աջակցելու հարցում։

UNICEF Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930