ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ՝ սրանք եզակի դեպքեր են:
Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ:
Միգուցե կապ ունի կորոնավիրուսի սոցիալ-քաղաքական հնարավոր հետևանքների հետ: Ու ես մնում եմ իմ այն վստահ համոզմանը, որ մեզ տեղազննելու փոխարեն, քանզի ժողովրդի գերակշիռ մասը աշխատանք չունենալու պատճառով արդեն իսկ իրենց տներում «տեղազննված են», լուծենք հուսահատության հասած այն ընտանիքների խնդիրները, ովքեր տարբեր պատճառներով չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են: ՍՈՎԱԾ:
Ու մեկի մտքով հանկարծ չանցնի խոսել պոպուլիզմից ու աչոկ հավաքելուց: Էդպիսի մտադրություն ունենայինք, մեր հարյուրավոր հայրենակիցների էնպիսի նամակներ կհրապարակեինք, որոնց հետևանքները հաստատ դժվար կլիներ այլևս կանխարգելել:
Կարդացեք նաև
Էլի ենք ասում` եկեք միասին, միմյանց աջակցելով գնանք ռացիոնալ քայլերի տրամաբանությամբ, որի ճանապարհային քարտեզը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանը»»: