Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտակերտի արդյունքները դժվար թե ինչ-որ բան փոխեն. Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ Արցախում կլինի երկրորդ փուլ

Ապրիլ 01,2020 13:40

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիտորդներն աշխատել են Արցախի hանրապետության բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովներում`ընտրական գործընթացի սկզբից մինչեւ վերջ, հետեւել են բոլոր տեղամասերից պարկերի ստացմանը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Մարտակերտի շրջանից բացի, մնացած ընտրատարածքների աղյուսակավորումները հրապարակված են: Մարտակերտում առանձնահատուկ խնդիր չկա, այն բոլոր պարագաները, որոնք պարկի մեջ պետք է դրվեին, շփոթմունք է տեղի ունեցել եւ քանի որ հարցի եւ ֆորմալ կողմը պետք է պահվի եւ թափանցիկությունն ապահովվի`գործընթացը մի փոքր դանդաղում է:

«Ընդհանուր առմամբ, արդեն ակնհայտ է, աղյուսակավորումները գալին են վկայելու, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն, եւ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ փուլ»,- եզրակացնում է Դանիել Իոաննիսյանը:

Նա քիչ հավանական սցենար է համարում, որ Մարտակերտի արդյունքների ամփոփումով կտրուկ տեղաշարժ լինի, թեեւ նկատում է, որ շատ փոքր է տարբերությունը, բայց այդ տարբերությունը կա: Այսինքն, թեկնածուներից ոչ ոք 50 տոկոս ձայն չի հավաքել:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ տվյալները կամփոփեն եւ եզրակացություն կներկայացնեն մի քանի ժամ անց`մամուլի ասուլիսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930