Լրահոս
Օրվա լրահոսը

«20 հազարանոց նկար՝ ձայնի դիմաց». ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանությունում

Ապրիլ 01,2020 13:06

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել:

Մարտի 31-ին ժամը 13։15-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/5 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Ք. Հ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1971թ. ծնված Ս. Թ.-ն նկարել է քվեաթերթիկը և ջնջել:

Մարտի 31-ին ժամը 14:00-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ն. Թ.-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Ն. Մ.-ն նկարահանել է իր քվեաթերթիկը:

Մարտի 31-ին ժամը 18:30-ին Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/21 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, մայրաքաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ն. Թ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի բնակչուհի,1985թ. ծնված Ռ. Մ.-ն նկարահանել է իր քվեաթերթիկը:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Մարտի 31-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ «Facebook.com» կայքում Сюзанна Асрян անվամբ օգտատերը իր կայքէջում գրառում է արել՝ «20 հազարանոց նկար ձայնի դիմաց: Ընտրատեղամաս 1/23, 5-րդ դպրոց» բովանդակությամբ, որին կցված է նաև լուսանկար քվեախցիկում քվեաթերթիկը նկարահանելու գործողության պատկերմամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Մարտի 31-ին ժամը 14:30-ին Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի թիվ 4/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Դ. Շ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ԱՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի վստահված անձ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ի. Զ.-ն դիմել է այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է Մարտակերտի շրջանի բնակիչ,1986թ. ծնված Վ. Ա.-ն փորձում հեռախոսով նկարահանել քվեաթերթիկը, որը կանխվել է հանձնաժողովի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Մարտի 31-ին ժամը 14:35-ին Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի թիվ 4/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1971թ. ծնված Դ. Շ.-ն հաղորդում է տվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ԱՀ նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի վստահված անձ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1987թ. ծնված Ի. Զ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1975թ. ծնված Ծ. Ն.-ն փորձում է հեռախոսով նկարահանել քվեաթերթիկը, որը կանխվել է հանձնաժողովի կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Մարտի 31-ին ժամը 09:55-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքի թիվ 33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ՝ Մարտունու շրջանի բնակիչ Գ. Ս.-ն հայտնել է, որ Մարտունու շրջանի բնակչուհի, 1966թ. ծնված Շ. Դ.-ն ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելու ընթացքում տեսանկարահանել է իր քվեաթերթիկը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ համացանցում առկա «Luyspress.am» կայքում տեղադրված է տեսանյութ ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում երկու անձի կողմից միաժամանակ քվեախցիկում գտնվելու վերաբերյալ՝ «թիվ 5/2 տեղամաս: Երկուսով ընտրախցիկում» գրառմամբ, որը առերևույթ պարունակում է ԱՀ քր. օր.-ի 152-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ համացանցում առկա «Luyspress.am» կայքում տեղադրված է տեսանյութ ԱՀ Նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում միաժամանակ ևս երկու անձի քվեախցիկում գտնվելու վերաբերյալ՝ «թիվ 5/2 տեղամաս: Երկուսով ընտրախցիկում» գրառմամբ, որը առերևույթ պարունակում է ԱՀ քր. օր.-ի 152-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Մարտի 31-ին ժամը 12:45-ին ԱՀ ոստիկանության ծառայողը ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին է հաղորդել այն մասին, որ Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ՝ Ս. Հ.-ն տեղեկացրել է իրեն այն մասին, որ Շուշի քաղաքի բնակչուհի, 1958թ. ծնված Ա. Գ.-ն անհայտ նպատակով նկարահանել է իր քվեաթերթիկը , որն էլ հայտնաբերվել է «Արդարություն» կուսակցության աջակիցների կողմից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Մարտի 31-ին ժամը 16:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը «LuysPress.am» հայկական լրատվական կայքում հոդված է տեղադրվել այն մասին, որ Շուշիի թիվ 7/1 ընտրատեղամասում «LuysPress.am» տեղեկատվական վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձինք ակնհայտ ագրեսիվ կեցվածք են դրսևորել, բռնություն կիրառել, հարվածել մարմնին`խոչընդոտելով լրագրողի աշխատանքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930