Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող է փաստաբանը մեղադրյալի հարցաքննությանը, քննչական այլ գործողություններին մասնակցել առցանց. Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին

Ապրիլ 01,2020 12:15

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին՝ փաստաբանական գործունեության սահմանափակման
հարցով պարզաբանում ստանալու նպատակով

Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածով սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, իսկ № 2 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Նշված որոշման № 2 հավելվածի աղյուսակ 1-ում (M) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց «Թույլատրված» սյունակում նշվել է «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով», իսկ «Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 01.04.2020 թվականին դիմել է պարետ Տիգրան Ավինյանին խնդրելով՝

Ա. Պարզաբանել՝

1.Արդյո՞ք փաստաբանական գործունեությունը Պարետի որոշմամբ սահմանափակվել կամ արգելվել է:

2.Եթե սահմանափակվել է, ապա՝ արդյո՞ք փաստաբանական գործունեությունը թույլատրվել է միայն առցանց կամ հեռավար կարգով. եթե այո, ապա ինչպե՞ս կարող է փաստաբանը մեղադրյալի հարցաքննությանը, քննչական այլ գործողություններին, կամ կալանավորման հարցը որոշող դատական նիստերին մասնակցել առցանց կամ հեռավար կարգով:

Բ. Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 2 հավելվածի Աղյուսակ 1-ում՝ (M) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն բաժնում՝ 69.10 կոդի դիմաց՝

1.«Թույլատրված» սյունակում նշված «Բացառությամբ փաստաբանական գործունեության մասով» բառերը փոխարինել «Բացառապես փաստաբանական գործունեության մասով» բառերով.

2.«Արգելված» սյունակում՝ «Մեծամասամբ արգելվում է: Հնարավոր է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով» բառերից հետո լրացնել «Փաստաբանական գործունեությունը հնարավոր է իրականացնել ամբողջ ծավալով՝ Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման 3-րդ կետի պահպանման պայմանով»:

Գ. Փոփոխություն կատարել Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածի 7-րդ կետում՝
1)«5-րդ կետի» բառերը փոխարինել «6-րդ կետի» բառերով.

2)3-րդ ենթակետում՝ «նույն ընկերության» բառերը փոխարինել «նույն գործատուի» բառերով:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930