Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։
Պարետի հանձնարարականով,
մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ ՝
🚫 Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»:
Կարդացեք նաև