Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցանկանում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով. «Ժողովուրդ»

Ապրիլ 01,2020 11:47

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով: Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է 2020 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 135 հազար 909.6 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամից բարձրացնել 135.9 դրամ:

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿՀ ներկայացրած հայտին, տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռ ժամանակ ունի այն քննարկելու. «Այսպես, թե այնպես, հանձնաժողովը 90 օր ժամանակ ունի այդ հայտը քննարկելու եւ պատասխան տալու համար։ Իսկ 90 օրը եթե ապրիլի մեկից հաշվենք, կստացվի հուլիսի 1-ը։ Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է սակագները որոշ չափով իջեցնել խոշոր սպառողների, ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար։ Թեկուզ չնչին, բայց դա իջեցում է։ Գոնե տնտեսվարողները փոքր-ինչ կշահեն, գուցե նաեւ՝ չնչին, բայց հնարավոր է, որ ԱԳԼՃԿ-ներում նվազեն գները»։ Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ քննարկումների արդյունքում բնակչության համար ընկերության առաջարկած՝ գազի սակագնի բարձրացվող չափը կփոփոխվի։

Հոդվածն ամբողջությամբ՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930