Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչության զանգվածային թեստավորումը միայն կբացահայտի հիվանդության իրական պատկերը եւ թույլ կտա հիվանդներին լիարժեք մեկուսացնել. «Հրապարակ»

Ապրիլ 01,2020 11:37

Մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մեզանում օրական մոտ 50 կորոնավիրուսով վարակված է հայտնաբերվում: Տպավորություն է, թե թեստերի օգտագործումը խիստ լիմիտավորված է, որոշակի քանակ կա, որը չի կարելի գերազանցել, եւ ոչ բոլոր ցանկացողներն են կարողանում թեստ հանձնել: Թեեւ առողջապահության նախարարն իր ասուլիսներում չի դադարում կրկնել, որ Հայաստանում բավարար քանակի թեստեր ունենք, դժվարությամբ ենք հավատում դրան: Բնակչության զանգվածային թեստավորումը միայն կբացահայտի հիվանդության իրական պատկերը եւ թույլ կտա հիվանդներին լիարժեք մեկուսացնել, եթե պետք է, առանձին բնակավայր նրանց համար հատկացնել: Զանգվածային թեստավորում կատարել են Չինաստանը, Սինգապուրը, այն արվում է ԱՄՆ-ում, Գերմանիան է շուտով ավարտելու գործընթացը: Այս երկրում օրական օգտագործվում է 200 հազար թեստ: Հարավային Կորեայում օրական 100 հազար թեստ է արվում: Հայաստանի ամբողջ բնակչությանը ստուգելու համար, մինչեւ 6 տարեկան երեխաներին չհաշված (պայմանականորեն եմ նշում՝ Ս. Ս.), անհրաժեշտ է ընդամենը 2 մլն թեստ: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուրս երկու թեստ պետք է հանձնենք, իսկ թեստի արժեքը 3-10 դոլար է, ապա 2 մլն հատ 4 դոլարանոց թեստ ձեռք բերելու համար մեզ հարկավոր է 16 մլն դոլար: Այս գումարը կարելի է հանել կառավարության ու պատգամավորների պարգեւատրումների ֆոնդից:

Ոստիկանության ու առողջապահության համակարգի աշխատողների պարգեւատրումները կարելի է թողնել: Հասկանալի է, որ թեստեր չկան, որ աշխարհում թեստերի կրիզիս է, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի մեծ տերությունների հետ համապատասխան մակարդակի հարաբերություններ, որպեսզի նրանցից մեկը մեզ այդքան թեստ վաճառի: Բայց Հայաստանի բնակիչներս իրավունք ունենք պահանջելու մեր կառավարությունից՝ դրսեւորել կառավարչական եւ դիվանագիտական հմտություններ, լուծելու համար թեստերի հարցը, եւ այս պահի դրությամբ գոնե համավարակի իրական պատկերն ունենանք, որն այս պահին հիմնական հարցն է: Իսկ մենք նույնիսկ հասարակ կարանտին չենք կարողանում մտցնել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930