Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունների գործողությունները շատերն են արդեն որակում որպես անլուրջ. «Փաստ»

Ապրիլ 01,2020 11:25

«Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ անհուսալիորեն հետ եմ մնացել ՀՀ կառավարության և ԱԺ պատգամավորների տրամաբանությունը հասկանալուց»: Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում նման միտք է արտահայտել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Սակայն հարցն այն է, որ տիկին Խառատյանը, մեղմ ասած, բացառություն չէ: Ավելին, ամենևին հետ չի մնացել, քանզի գնալով դժվար է դառնում ոչ թե տրամաբանությունը հասկանալը, այլ տրամաբանություն գտնելը: Չես կարող գտնել կամ հասկանալ մի բան, որը չկա:

Վկան՝ անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող նախագծի քննարկումները Ազգային ժողովում, երբ խորհրդարանական մեծամասնությունը, հաշվի չառնելով ընդդիմության և մասնագիտական շրջանակների (գրեթե առանց բացառության) սուր քննադատությունը, ամեն ինչ արեց անցկացնելու չափազանց խնդրահարույց նախագիծը՝ չունենալով հիմնավորումներ այդ նախաձեռնության ո՛չ արդյունավետության, ո՛չ էլ այլ նպատակներով չօգտագործվելու երաշխիքների առումով:

Սակայն խնդիրը միայն այս նախագիծը չէ: Ընդհանրապես, այս իշխանությունների գործողությունները շատերն են արդեն որակում որպես անլուրջ: Հենց միայն առողջապահության նախարարի ծաղրանքը իր թիմակից պատգամավորի հանդեպ և վերջինիս արձագանքը, թե «առողջապահության նախարարն էլ մի քիչ որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է՝ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը», ինչ ասես արժեն:

Կամ՝ Կոտայքի մարզպետը Չարենցավանի հետ կապված պարետի որոշում է հրապարակում, հետո ջնջում, թե՝ դա «տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր», իսկ պարետատունը հետո հայտարարում է, թե որոշումը չեղյալ է հայտարարվել: Եվ վերջապես, տարօրինակ է, որ վերջին օրերին, անկախ պատճառներից, չեն պահպանվում նոր հիվանդացությունների մասին թվերի հրապարակման ժամկետները, ինչը հազիվ թե իշխանությունների հանդեպ վստահության պաշարն ավելացնի: Մեղմ ասած…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930